փակել փակել

Ազգ փառապանծ

Խոսք: Աշոտ Գրաշի (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան)
Երաժշտություն: Առնո Բաբաջանյան
Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա։
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի։
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի։
Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ։

	Լա-լա-լա-լա․․․
	Հեյ ջան, սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է,
	Ազգ իմ փառապանծ։

Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը հանուն հայության,
Թող անմար պահի նա իր հավատը հուր ու հավիտյան։