փակել փակել

Սիրում եմ քեզ

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Սիրում եմ քեզ, խաբար չունիս,
Խորովել ես ջիգյարս,
Դու հեչ սիրտ ու ջիգյար չունիս,
Փունջ-փունջ ծաղկած չինարս։

Կուժը ուսիդ աղբյուր կերթաս,
Ծաղկոտ դաշտի վրայով,
Առ, քեզ հետ տար իմ ոսկե թաս,
Ջուրմ էլ ինձ բեր քո ձեռքով։

Կամ թե մեկ ետ դարձիր՝ տեսնեմ
Արծվի յանղուն աչերդ,
Մուրազիս էլ որ չհասնեմ,
Հեռվից խլեմ պաչերդ։

Ամեն գիշեր ուխտ եմ գնում
Էն պարզ, անուշ աղբյուրին,
Որտեղից միշտ ջուր ես խմում,
Սերս խառնեմ էն ջրին։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)