փակել փակել

Դարպաս աղբյուր

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Նրա շնչով ծաղկունքն անգամ հեզ կօրորվի,
Շավիղներում այծյամն մի պահ կմոլորվի,
Նա մի հուր է, ջահել նուր է կխռովի,
Որտե՞ղ գտնեմ, ճամփա անցնող Դարպաս աղբյուր:

Օրն անցնում է, մի կում ջուր տուր, ելնեմ գնամ,
Նա իմ սիրտն է, որտեղ մթնի, էնտեղ մնամ,
Թե որ գտնեմ, ամեն տարի այցի կգամ,
Ջուրդ սիրո ճամփա բացող Դարպաս աղբյուր:

Օխտը սարի խոր ծալքերից բխող ջուր ես,
Խոր ծալքերում կորած սերը բերող ջուր ես,
Աշոտն ասաց, սիրուս տեղը ասող ջուր ես,
Անտառի հետ հավերժ խոսող Դարպաս աղբյուր:
Կարոտ մնացի,
Կարոտ մնացի,
Ա՜խ, քեզնից մեկ խաբար կուզեմ իմ յարից,
Արդյոք չանցա՞վ ու չխմե՞ց քո ջրիցը,
Աղբյուր սև քարի: