փակել փակել

Զեյթունցոց քայլերգը

Խոսք: Հ․ Զաքրյան
Երաժշտություն: Տիգրան Չուխաջյան
Արևն ելավ, Զեյթունցինե՚ր,
Դեհ, ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ.
Ինչո՛ւ, ինչո՞ւ գըլուխ ծըռենք
Բըռնավորին մեր վիզ պարզած։

Զեյթունցի ենք, մեր սփոփանք 
Են պատերազմ և արշավանք.
Սուր, թուր, գնդակ և հրացան 
Են խաղալիք մեր հավիտյան։

Ամբողջ հինգ դար գերի ենք մենք.
Մեր շղթայք մենք պատրաստեր ենք, 
Ինչո՞ւ այժմեն մենք չստիպենք 
Մեր գերողին կրելու զայն։

Կեցցե՛ Ջեյթուն, ապրի՛ Ջեյթուն,
Թող չտեսնե ստրկություն. 
Քանի ունի մեզ պես որդիք, 
Ապրի՛ Ջեյթուն, կեցցե՛ Ջեյթուն։
Աղբյուրներ: http://museum.am/songs


Վերջնական ստուգման ենթարկված չէ։