փակել փակել

Իմ Հայաստան

Խոսք: Գ․ Բանդուրյան
Երաժշտություն: Ջ․ Ավագյան
Դու լեռներիդ պես հին ու սեգ,
Ուժ ու կամքով դյուցազնի,
Սրտիդ մեջ՝ սեր ու շրթիդ՝ երգ,
Վաստակներով քո ազնիվ
Քայլել ես միշտ վիհերն ի վեր,
Դեպի կատարն երազիդ...

	Փա՜ռք երազիդ անապական,
	Իմ Հայաստա՚ն։

Դու հողմերիդ պես ցիրուցան
Չորս կողմերում աշխարհի,
Հույսդ արել ես ծիածան,
Դարձի ճամփան քո բարի,
Մինչև ծագեց քո փրկության
Արեգակը բաղձալի...

	Փա՜ռք արևին քո փրկության,
	Իմ Հայաստա՛ն։

Դու ջրերիդ պես ցնծագին
Եղբայրության շքերթում
Ձեռքիդ մուրճն ու քնարը հին՝
Աշխատում ես ու երգում
Եվ գալիքիդ արևային
Նոր Զվարթնոցն ես կերտում...

	Փա՜ռք ու ողջույն քո լույս վաղվան,
	Իմ Հայաստա՛ն։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)