փակել փակել

Մէ խօսք ունիմ իլթիմազով անգաճ արա ով աչքի լուս

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Մէ խօսք ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո՜վ աչքի լուս,
Սըրտումըս ինթիզար ունիմ, քու տիսըն բա՛րով, ա՛չքի լուս,
Աջաբ քիզ ի՞նչ գէթ իմ արի՝ կէնում իս խըռով, ա՛չքի լուս,
Աշխարհս աշխարհով կըշտացաւ, յիս քիզանից սով, ա՛չքի լուս։

Մակամ օչով եար չէ սիրի՞, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա․
Էշխէմէդ ջունուն իմ էլի, ման իմ գալի եանա-եանա․
Էս դարդէն օչով չըքաշէ, վուր մէ դա՛նգին չի դիմանայ․
Սիրտըս լուրի պէս խորվեցիր էշխիդ կըրակով, ա՛չքի լուս։

Դօստիրըս դուշման շինեցիր, եադիրուն ի՞նչպէս դօստ անիմ․
Անցկացած օրըն չիմ տեսնում, քանի գ՚ուզէ վուր ղաստ անիմ․
Ա՛ստուձ վըկայ, խիստ դըժար է, գըլուխըս ի՞նչպէս դուս տանիմ․
Յիս մէ փուքըր նաւի նըման, քու էշխըն է ծով, ա՛չքի լուս։

Գ՚ուզիմ բերանըս բաց անիմ, գովքըդ ասիմ թարիփի պէս․
Տաս տարի է ման իմ գալիս փադիշահի շարիփի պէս․
Օխտըն տարի էլ ման գուքամ՝ սազըն ձեռիս Ղարիբի պէս․
Բութա Շահսանամըս դուն իս, էլ չունիմ օչով, ա՛չքի լուս։

Թէգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ա՜հ չիմ ասի․
Իմ հուքմի-հէքիմըն դուն իս, յիս էլ ուրիշ շա՛հ չիմ ասի․
Սայաթ-Նովէն ասաց՝ զա՛լում, յիս էն մահին մա՛հ չիմ ասի․
Հէնչաք ըլի՝ դո՛ւն վըրէս լաս, մազըդ շաղ տալով, ա՛չքի լուս։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)