փակել փակել

Ի նընջմանէդ արքայական

Խոսք: Պաղտասար Դպիր
Երաժշտություն: Պաղտասար Դպիր
Ի նընջմանեդ   արքայական
Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր,
Էհաս նըշույլն արեգական,
Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՚ր։ 

Պատկեր  սիրուն,  տիպ  բոլորակ,
Լրացելո  լուսնույն  քատակ,
Ոչ գտանի  քեզ օրինակ,
Զարթի՛ր, նազելի  իմ,  զարթի՛ր։ 

Այդ քո տեսիլդ, զոր դու ունիս,
Արար  ծառա  քեզ ըզգերիս,
Արևակեզ գուցե  լինիս,
Զարթի՛ր,  նազելի  իմ,  զարթի՛ր։ 

Ղաբին սըրտով քանի՞ կոծամ,
Է՛  վարդ կարմիր  և անթառամ,
Տե՛ս,  թե  զիա՞րդ  խըղճալի  կամ,
Զարթի՚ր, նազելի  իմ,  զարթիր։ 

Տապ և  խորշակ  ժամանեցին,
Զթերթիկդ  գեղույդ  այրել կամին,
Քանզի  է անց  գիշերն  մըթին,
Զարթի՛ր,  նազելի  իմ,  զարթի՛ր։ 

Է՞ աննըման իմ գովելիս,
Ի մէջ ականց գեղ քո մագնիս,
Իռահյակ սույն թվականիս,
Զարթի՛ր, նազելի  իմ,  զարթի՛ր։ 
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)