փակել փակել

Յար քեկե նազով

Խոսք: Ս․ Դավթյան
Երաժշտություն: Ս․ Դավթյան
Յար ջան, ունես քնքուշ նազեր,
Քելե, քելե, յար, քելե նազով․
Ոլորուն ու ոսկե մազեր,
Քելե, քելե, յար, քելե սազով։

	Մեր սարերի ծաղիկն ես,
	Յա՛ր, յարո, յարո ջան․
	Հոտով անուշ ռեհան ես,
	Ջա՛ն, ջանե, յարո ջան։

Չեմ հագենա, որքան սիրեմ,
Քելե, քելե, յար, քելե նազով․
Նռան գինին քեզ հետ խմեմ,
Քելե, քելե, յար, քելե սազով։

	Սինամ հավք ես սարերի,
	Յա՛ր, յարո, յարո ջան․
	Հասակ ունես չինարի,
	Ջա՛ն, ջանե, յարո ջան։

Կեսօրն անցավ, օրն է մթնում,
Քելե, քելե, յար, քելե նազով․
Հավք ու թռչուն քուն են մտնում,
Քելե, քելե, յար, քելե սազով։

	Մեր թաղերի բլբուլն ես,
	Յա՛ր, յարո, յարո ջան․
	Վարդից անուշ հոտ ունես,
	Ջա՛ն, ջանե, յարո ջան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)