փակել փակել

Սարի գյալին

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Կցոլա փարվան սարին,
	Նեյնիմ աման, աման,
	Նեյնիմ աման, սարի գյալին,
Ձեն տուր, գա էն իմ յարին.
	Հոպ, մերդ մեռնի,
	Սարի գյալին, սարի գյալին,
	Աման, դարդոտ յարին։

Ծառի տակը էր ունիմ,
	Նեյնիմ աման, աման...
Ըռանգ-ըռանգ թել ունիմ.
	Հոպ, մերդ մեռնի,
	Սարի գյալին...

Չոբան, տավարդ քաշի,
	Նեյնիմ աման, աման...
Ես քեզ վրա սեր ունիմ.
	Հոպ, մերդ մեռնի,
	Սարի գյալին...
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)