փակել փակել

Սարերի հովին մեռնիմ (Տարբերակ 2)

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Սարերի հովին մեռնիմ,
Իմ եարի բոյին մեռնիմ,
Էս օր օխտնօր չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնիմ։

Ախ էնիմ արուն կուգայ
Իմ սրտիս գարուն կըգայ
Ինչ էնիմ ես էն եարը
Պըտըտի տարուն կուգայ։

Եար, եար, եար, եար, նա նայ,
Ա՜խ, նանի ջան, նանի, վա՜ նանի, նանի ջան։

Լուսնակը կեռ ու կամար,
Քոյրը մեռնի եղբօր համար,
Օխտն օր պաս եմ պահել,
Իմ եարի ճամբի համար։

Ախ էնիմ արուն կուգայ
Իմ սրտիս գարուն կըգայ
Ինչ էնիմ ես էն եարը
Պըտըտի տարուն կուգայ։

Եար, եար, եար, եար, նա նայ,
Ա՜խ, նանի ջան, նանի, վա՜ նանի, նանի ջան։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)