փակել փակել

Պար նաւաստեաց

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Աշխոյժ նաւաստին
Անվեհեր ճակատ՝
Ընդդէմ փոթորկին,
Երգէ անփոյթ, զուարթ։
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա։

Կոհակք փրփրադէզ,
Չեն սոսկում վախ մեզ,
Հողմունք սաստկահար,
Գրգռեն մեզ ի պար։
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա։

0՛ն, խմենք զուարթ,
Գինին մինչ յատակ․
Օն, գրկենք զիրար
Պարենք անդադար։
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա։

Լռեցէ՛ք, գիտցէ՛ք,
Մինչդեռ մենք հոս եկած ենք․
Ահա ծերն՝ իւր ոտքերն,
Հոս հոն շուտ՝ տանի փոյթ։
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա։

Ա՛յ, ա՛յ ա՛յ, պիտ' իյնայ,
0՛ն, բռնենք՝ մեղք է մե՜ղք․
Հա՛ Հա՛ Հա՛ կը խընդայ,
Հոս եկէք ամենքս ալ ծափ զարնենք։
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա։

Զանգակն ուժգնապիրկ,
Կոչէ մեզ ի կարգ․
Վերջ տանք խընդութեան,
Քաշենք մեր պարան։
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա,
	Լարիթ թիւմպէր էլ էլլէ  հա հա հա։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)