փակել փակել

Այլ աչեր

Խոսք: Յուրի Սահակյան
Երաժշտություն: Էդուարդ Թումանյան
Ինձ մի տանջիր հենց այդպես
Հայացքով քո հմայիչ,
Խորությամբ քո աչերի
Ինձ մի տանջիր, մի գերի:
  
	Այլ աչեր կան իմ սրտում
	Գիշերների նման սև,
	Գիշերների նման մութ
	Այլ աչեր կան իմ սրտում:
  
Ջինջ լազուրում աչերի
Մի տենչա ինձ փայփայել,
Մի փորցիր քո թևերով,
Ինձ կաշկանդել, ինձ գերել:

	Այլ աչեր կան իմ սրտում
	Գիշերների նման սև,
	Գիշերների նման մութ
	Այլ աչեր կան իմ սրտում: