փակել փակել

Մոր սերը

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Լույսի նման, հույսի նման սրբազան,
Կյանքի նման թանկագին է մոր սերը.
Աշխարհի մեջ ոչինչ չկա իր նման,
Հավերժական, սրտագին է մոր սերը:

	Ջա՜ն, անուշ մայրիկ,
	Ջա՜ն, քնքուշ մայրիկ,
	Քո լեզվին մատաղ,
	Քո լեզուն՝ մեղմիկ:

Մայրը կուզի՝ կյանքը թողնի իր որդուն,
Աչքի լույսը, սերը թողնի իր որդուն,
Ջերմ համբույրը, սիրտը թողնի իր որդուն,
Մահը վանող պինդ վահան է մոր սերը:

	Ջա՜ն, անուշ մայրիկ,
	Ջա՜ն, քնքուշ մայրիկ,
	Քո լեզվին մատաղ,
	Քո լեզուն՝ մեղմիկ:

Գուսան Աշոտ, որբ մնացիր դու մորից,
Սիրտդ վառվեց, մթագնեց այն օրից,
Անցավ գնաց, էլ չի դառնա նա նորից,
Անուշ ձայնով երգիր, հարգիր մոր սերը:

	Ջա՜ն, անուշ մայրիկ,
	Ջա՜ն, քնքուշ մայրիկ,
	Քո լեզվին մատաղ,
	Քո լեզուն՝ մեղմիկ:
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)