փակել փակել

Վառ սեր

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Ասին`յարդ թոշնած վարդի է նման,
Էլ ինչո՞ւ ես այդքան գովում դու նրան:
Տառապյալիս սիրտը նորեն բորբոքվեց,
Խոր հուզմունքից թրթռաց ու մորմոքվեց:
	Վառ սերը սրտերից անբաժան,
	Ի՞նչ ասեմ, մեթ բարի, մերթ դաժան:

Ասի աչքիս նրա նման չկա, չէ՛,
Վշտիս ուրիշ դեղ ու դարման չկա, չէ՛,
Աչք եմ ածում վարդավառի վարդերին,
Նրա նման մի վարդ վառման չկա, չէ՛:

Ո՞նց չգովեմ, նա իմ կյանքի արևն է,
Սիրով լեցուն, իմ լեռների բարևն է,
Պապակ լեռներ, դուք էլ սիրո դուռ բացեք,
Յարս եկավ` սիրո շաղ ու տերևն է:

Սայաթ-Նովան էսպես ասաց իր յարին`
Փիղ պիտի, որ կարա տանի դավթարս,
Իսկ Աշոտս պիտի ասի աշխարհին`
Սիրտ պիտի, որ կարա տանի խոհերս:
	Վառ սերը սրտերից անբաժան,
	Ի՞նչ ասեմ, մեթ բարի, մերթ դաժան: