փակել փակել

Հայ եմ ես

Խոսք:
Երաժշտություն:
Հայ եմ ես, մեռնիլ գիտցող Հայ եմ ես,
Մեռնելով ապրիլ գիտցող Հայ եմ ես․
Ո՜հ, Հայ եմ ես, նախահօրս Հայկին պէս․
Ազատ ապրող ազատ մեռնող Հայ եմ ես։

	Հայու վշտեր իմ կրծքէն
	Հանեն բոցեր սրտակէզ,
	Հայ ազգութեան նուիրուած՝
	Մահ փնտռող զւհն եմ ես։

Հայ եմ ես, սարսափեցէք իմ դէմքէս,
Վատ թշնամու մահ կը թռչի իմ զէնքէս,
Քիչ մ'առաջուայ ստրուկը կամ գերին չեմ ես
Քաջ Արամայ կատղած թոռը, Հայ եմ ես։

	Հայու վշտեր իմ կրծքէն
	Հանեն բոցեր սրտակէզ,
	Հայ ազգութեան նուիրուած՝
	Մահ փնտռող զւհն եմ ես։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)