փակել փակել

Քցել ես սրտիս մեջըն․․․

Խոսք: Ազբար-Ադամ
Երաժշտություն: Ազբար-Ադամ
Քցել ես սրտիս մեջըն վառվառ կրակը սիրական,
Համ դինըս, համ իմանըս, հոգվույս ճրագը սիրական։
Ականջ արա՛ սիրական, տես քեզ ինչ խրատ եմ ասում,
Հոգվույդ դրանը սատկի ինձ նմանը, շատն եմ ասում,
Նշտար ղամզեքոնցըդ ասա՛, սպանի ոչ, սաղ եմ ասում,
Չկա բոլոր աշխարհիս միջումը, քեզ հատ եմ ասում,
Հրեշտակաց նման ա քու օրինակըդ սիրական։

Սերըդ ինձ գերի ա արել, պահել ա դութսաղի նման,
Ո՛չ պահում ա, ո՛չ թողում, ո՛չ մորթում մատաղի նման,
Ո՛չ գիժ եմ, ո՛չ խելոք եմ, ո՛չ էլ թե սարսաղի նման,
Ո՛չ մեռած եմ, ո՚չ թաղած, ո՛չ կենդանի սաղի նման,
Ո՛չ գրում ես, ո՛չ ջնջում օմրիս նամակը սիրական։

Ընձի զուլում չի անի՝ ասացեք էդ սիրականին,
Էս ինչպես անտանելի ցավ է՝ քցել ա իմ ջանին,
Մեղք արի, ռա՛հմ արա, անիրավ, ինձ պես ջիվանին,
Սևերես գաս իմ մոտըս՝ աստծու հավուր դատաստանին,
Չմոռանաս դու իմ աշխատանք ու ամակըս սիրական։

Էշխի ջափին դիմանող՝ ո՚չ ոք չը ըլնիլ իմ թայըս,
Էսքան սիթամի տեղակ՝ մի հատ պռոշտի է փայըս,
Էն էլ ինձ բավական է՝ թե շափաղաթ անի շա՛հըս,
Չեմ դառնալ էս սովտիցըս թե կուզենա շանց տա մահըս,
Միանգամ մեռնիլըս առել եմ աչքիս տակը սիրական։

Քաղցր ձայնըդ հանելիս՝ սրտիս խրախույս ես տալիս,
Բացվել ես արեգակի պես, աշխարհին լույս ես տալիս,
Մի շողըդ մեզ կաթելիս ընդուր էլ ափսուս ես գալի,
Անճար Ազբար-Ադամին էս ի՞նչ թավուր հույս ես տալիս,
Չես քաշում, թե սպանես, էշխիդ դանակը սիրական։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)