փակել փակել

Խնձոր ծառին ․․․

Խոսք: Միսկին-Ստեփան
Երաժշտություն: Միսկին-Ստեփան
Խնձոր ծառին կարմիր կելնի,
Վեր կընգանի խալ-խալ կելնի,
Քո տեսնողն ավդալ կելնի,
	Մի՛ լալ, մի՛ լալ, ես գոլման ամ,
	Նազ մի՛ անիլ, ես մեռման ամ։

Խնձոր ծառին խետ կախած ա,
Վեր ա ընգել, տրորած ա,
Քո սիրածը մոլորած ա,
	Մի՛ լալ, մի՛ լալ, ես գոլման ամ,
	Նազ մի՛ անիլ, ես մեռման ամ։

Խնձոր ծառին ունի շողըն,
Ինչ դարդ ունի քո տեսնողն,
Միսկին-Ստեփան, քո սիրողն,
	Մի՛ լալ, մի՛ լալ, ես գոլման ամ,
	Նազ մի՛ անիլ, ես մեռման ամ։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)