փակել փակել

Դարձի մեկ աշե

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Արևը դիպավ, դռնեն դուրս էկար,
Բոլոր աշխարհը արիր շանթահար,
Դու նազ անելով անցար-գնացիր,
Բյուրավոր սրտեր կրակով լցրիր։

	Սիրտս լցրիր բյուր ցավերով,
	Ու հեռացել կերթաս,
	Ինձ մոռացել կերթաս,
	Դարձի, մեկ աշե, մեկ աշե, մեկ աշե,
	Կայնի, մեկ աշե, մեկ աշե, մեկ աշե,
	Քո սերն եմ, քո տերն եմ, զուրկ չմեռնեմ։

Էդ չքնաղ մարմինդ էլ ի՞նչ զարդարել,
Երբ բնությունն է քեզի նկարել,
Էդ սև աչերդ կրակ կցայտեն,
Շատ մատաղ սրտեր կայրեն-խորովեն։

	Սիրտս լցրիր բյուր ցավերով,
	Ու հեռացել կերթաս,
	Ինձ մոռացել կերթաս,
	Դարձի, մեկ աշե, մեկ աշե, մեկ աշե,
	Կայնի, մեկ աշե, մեկ աշե, մեկ աշե,
	Քո սերն եմ, քո տերն եմ, զուրկ չմեռնեմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)