փակել փակել

Հաբրբան

Խոսք:
Երաժշտություն:
Հաբրբան, ջան է ջան,
Արազից ջուր ա գալի,
Հարցըրէք ո՞ւր ա գալի
Մի լար սիրուն սիրական,
Բաժանման լուր ա գալի։

Հաբրբան, ջան է ջան,
Ապուր եմ եփել աղի․
Ուտողի սիրտը տաղի,
Ես ու դուն իրար սիրենք,
Թող տուշմանը կատաղի։

Հաբրբան, ջան է ջան,
Ոնց անկի ես բար չունիս,
Ոնց ջահել ես, եար չունիս,
Երկնքի ղուշ ես դառել,
Իջնելու ումուտ չունիս։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)