փակել փակել

Իմ Հայաստան

Խոսք: Գ․ Սարյան
Երաժշտություն: Արամ Սաթյան
Ամեն հայի սրտի համար
Ուրախություն, իմ Հայաստա՚ն,
Ճամփաներում հեռու, խավար
Դու լույսի սյուն, իմ Հայաստա՛ն։

Զավակներիդ ձախորդ օրին՝
Դու միշտ արթուն, իմ ՀայաստանՏ
Դեպի քո գիրկ ետ դարձողին
Հարազատ տուն, իմ Հայաստա՛ն։

Դարեր եկան ու գնացին,
Դու աննկուն, իմ Հայաստա՛ն.
Մեր Արարատ սարի պես հին
Դու միշտ կանգուն, իմ Հայաստա՛ն։

Սովետական մեր աշխարհում
Դու էլ մի սյուն, իմ Հայաստա՛ն,
Ամեն, ամեն հայի սրտում
Անխորտակ տուն, իմ Հայաստա՛ն։