փակել փակել

Այբ աստվածը․․․

Խոսք: Գյուրջի-Նավե
Երաժշտություն: Գյուրջի-Նավե
Այբ՝ աստվածը քեզ պահի, ի՜նչ արմաղան ես դուն, յա՛րս,
Բեն՝ բարեսիրտ ողորմած լեր, գեղեցիկ ջան ես դուն, յ՛արս,
Գիմ՝ գարնան վարդ բաց էլած՝ հոտով ռեհան ես դուն, յա՛րս,
Դան՝ դուռն ողորմության ինձ մոտ բաց անես դուն, յա՛րս,
Եչ՝ երանի քու սիրելուն, որ նոր ջիվան ես դուն, յա՛րս,
Զան՝ զուլում ցավի տեր եմ, փրկի՛ր, Լողման ես դուն, յա՛րս,
էն՝ էկել եմ դեպի դուռըդ, անտես չի անես դուն, յա՛րս,
Ըթ՝ ընկել եմ էշխիդ մեջը, զուր չի սպանես դուն, յա՛րս,
Թոն՝ թաղաթս կտրվել է, ի՞նչ կերպ ինսան ես դուն, յա՛րս։

Ժեն՝ ժողովիր թայ ու թուշըդ, սեհր գնանք բաղի մեջը,
Ինի՝ ի քեն նեղացել եմ, ինձ քցել ես դաղի մեջը,
Լյուն՝ Լեյլի ես, Մաջլունն եմ, ինձ քցել ես ղութսաղի մեջը,
Խեն՝ խալերդ զառ նշան ա քո սպիտակ բոխախի մեջը,
Ծան՝ ծըծերդ շամամ ա, կոլոլվել են թաղի մեջը,
Կեն՝ կարոտ եմ բլբուլի պես, վարդ ես քու յափրաղի մեջը,
Հոն՝ հավատով սեր ունեցիր, ինձ տար քո օթաղի մեջը,
Ձան՝ ձեռովդ ինձ սպանի, բաց գերեզման, թաղի՛ մեջը,
Ղադ՝ ղաֆիլդան մահ մի՛ տալ, վախիր ասսանից դուն, յարս,

Ճեն՝ ճշմարիտ ուղիղ կացիր, վերջիդ մեկ նշան ունենաս,
Մեն՝ մագյամ քեզ լայաղ չի, որ մեզ պես սիրեկան ունենաս,
Յին՝ Յայաստան աշխարհումս մեկ հիշելիք բան ունենաս,
Նուն՝ նասիաթ առ վարպետից, մեզ մոտ գալ արժան ունենաս,
Շան՝ շողոմքոր գառը դարձիր, միշտ քեղ երկու, նան ունենաս,

Ոն՝ ողորմած հետս խոսիր, քաղցր պատասխան ունենաս,
Չան՝ չափավոր աշխարհումս քեզ խեր ու աֆսան ունենաս,
Պեն՝ պատրաստ կաց էն կյանքումն ուղիղ դատաստան ունենաս,
Ջեն՝ ջուղաբ տաս արդար բերնով, որ պատվական ես ղուն, յա՛րս։

Ռան՝ ռահմով միշտ կացիր, ողորմասիրտ լեր աշխարհին,
Սեն՝ սուրահի է մինա բոյըդ, ինձ շինի քեզ տեր աշխարհին,
Վև՝ վալադ ես, յա՚ր իմ ցավին, ցավդ ինձ կու սաստեր աշխարհին,
Տյուն՝ տալար ես վարդի նման, բնությամբ ես ճեր աշխարհին,
Րեն՝ րաստ հանկարծ եկար, ո՞վ ինձ կու փրկեր աշխարհին,
Ցոն՝ ցավերս շատացել է, փրկիր, արա խեր աշխարհին,
Վյուն՝ հիվանդ եմ վասն սիրուդ, սիրտըդ ողորմ բեր աշխարհին,
Փյուր՝ փարատիր ինձ էս ցավեն, ինձ հետ արա սեր աշխարհին,
Քեն՝ քանի՞ էս ԳյուրջիՆավին սիրուդ տանջ անես դուն, յա՛րս։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)