փակել փակել

Հացագործներ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ախպար, արի ասօր էրթանք մեր պախչան,
Քիչըմ նստինք զրցինք, քիչմ ալ վարդ քաղինք,
Բանանք գաթով-հալվով լիքը մեր պողչան,
Խմենք ճերմակ ջուրը, քանի որ սաղ ենք։

Դուն ալ խաղըմ ըսե իմ թասիս վրա,
Բելքի աս թերմաշը անուշ կուլ էրթա,
Աս աշխարհը հեչ մե մարդու չի մնա,
Ասօր հոս ենք, էգվան կերթանք,― ղոնախ ենք։

Ֆռին էրդեստանը մեզի կմաշենք,
Մեր չոլուղ, չոջուղին դերդը կքաշենք,
Ասօր քեֆի օր է, քեֆերուս աշենք,
Էգվան էլի էրթանք ալուրը մաղենք։

Գասպարն եմ, աստըծմե չեմ կտրե հույսս,
Երկուսիս սաղ պահե իմ տեր Հիսուսս,
Սաղ էսնըֆին մեջը մինակ էրկուսս,
Քուլլի կըսեն, թե շատ սիրով օրթաղ ենք։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)