փակել փակել

Կենաց երգ

Խոսք: Գեղամ Սարյան
Երաժշտություն: Արամ Սաթյան
Բաժակները պահել գլխից վեր.
Մեր հողի սուրբ կենացն ենք խմում,
Մեր հողի կենացը, ընկերներ,
Թող ծաղկուն լինի միշտ աշխարհում։

	Բարի բերք մաղթենք մեր հողին,
	Մեր հողի ոսկի խաղողին,
	Խաղողից գինի քամողին,
	Մեր հողերն ազատ պահողին։

Բաժակները պահել սրտի մոտ.
Ժողովուրդ, քո կենացն ենք խմում,
Քո գիշերը դարձավ առավոտ,
Քո արևը՝ հավերժ անմարում։

	Բարի բերք մաղթենք մեր հողին,
	Մեր հողի ոսկի խաղողին,
	Խաղողից գինի քամողին,
	Ժողովուրդն ազատ պահողին։

Բաժակները պահել գլխից վեր.
Սերունդներ, ձեր կենացն ենք խմում,
Թող լինեք շինարար, անվեհեր,
Արժանի ապրելու այս հողում։

	Բարի բերք մաղթենք մեր հողին,
	Մեր հողի ոսկի խաղողին,
	Խաղողից գինի քամողին,
	Այս երկիրը շեն պահողին։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)