փակել փակել

Իմ Կիրովական

Խոսք: Վ․ Արամունի
Երաժշտություն: Գր․ Հախինյան
Կանաչների մեջ ես շողում,
Իմ հայրենի՛ քաղաք,
Քո ծիծաղով ծաղկող հողում
Կյանքը ժպտուն է, տաք։
Դու ժպտում ես, կանչում ես ինձ,
Լոռվա՛ գեղեցկուհի,
Թողած հեռվում վիշտ ու թախիծ,
Թողած վերքերը հին։

Վանաձորդ ո՞ւմ չի գերում
Անտառներով գանգուր,
Խնդություն ես ղու մեզ բերում
Սրտիդ նման մաքուր։
Զով պուրակում սոճիների
Նոր երգեր են հնչում,
Աղջիկները իմ քաղաքի
Հազար սեր են վառում։

Քո երկինքը մերթ ժպտում է,
Մերթ խռովում, ոչինչ,
Ուղտերի պես ամպերն անցնում,
Հոգիդ մնում է ջինջ։
Կանա՛չ քաղաք Կիրովական,
Դու դեռ պիտի ծաղկես,
Լուսապայծառ քո ապագան
Ահա տեսնում եմ ես։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)