փակել փակել

Հայրենիք

Խոսք: Ս․ Գրիգորյան
Երաժշտություն: Ա․ Այվազյան
Ծաղկի՛ր, ազա՛տ իմ Հայրենիք,
Երջանկության դու իմ բևեռ,
Հպարտ ենք մենք ու երջանիկ
Գարնան շնչով քո բարեբեր։

Ի՜նչ ազատ է մարդը շնչում
Քո այս խաղաղ երկնքի տակ,
Որքա՜ն հուզանք և ներշնչում
Եվ խնդության ծովեր անտակ։

Դու արև ես ճամփին խավար,
Ես՝ զինվորը քո խանդավառ,
Քեզ կհսկեմ քեզնով արբած՝
Լուսաբացից մինչ լուսաբաց։

Ծաղկի՛ր, ազա՛տ իմ Հայրենիք,
Երջանկության դու իմ բևեռ,
Հպարտ ենք մենք ու երջանիկ
Գարնան շնչով քո բարեբեր։