փակել փակել

Աննման աղջիկ

Խոսք: Շիրվանի
Երաժշտություն: Շիրվանի
Աննման աղջիկ, աչքդ լույս,
Այսօր քեզ նշան են արել,
Ուրախացի՛ր, ով սիրուն կույս
Բաղչադ գյուլիշան են արել։

Ուզած բանըդ կատարել են,
Եկող-գացողք դադարել են,
Տուն ու տեղդ զարդարել են,
Պատդ զարնիշան են արել։

Մի՛ վախիլ, չի կորչի ջանքդ,
Պիտի լավ անցկացնես կյանքդ,
Տարածել են գովասանքդ,
Մինչև Հինդստան են արել։

Վրադ ունիս ակունք խալիս,
Բարեկամք ընծա են տալիս,
Խնամիքդ գնում-գալիս՝
Ձեր տունը մեյդան են արել։

Անունդ ասեմ Վարդուհի,
Իսկ ծագումով՝ իշխանուհի,
Շուտով կդառնաս թագուհի,
Քեցի աննման են արել։

Նշանդ շնորհավոր լինի,
Ուզածդ բախտավոր լինի,
Ղևոնդն քեզ քավոր լինի,
Ինձի պարտական են արել։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)