փակել փակել

Հեյ Արագած

Խոսք: Ավետիք Իսահակյան
Երաժշտություն: Հ․ Ստեփանյան
Հե՜յ, Արագած, ալ-լալ հագել՝
Ո՞ւր կթռնիս իմ երգի պես։
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, Արագած,
Բարձր սար, հով-զով սար։
Հե՜յ, սրտիս խորքն է, ելե, կանգնե,
Երկինք կերթաս իմ սիրուս պես,
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, Արագած,
Բարձր սար, հով-զով սար։

Քո լալազար, ծիծղուն ծաղկունք
Իմ վառ սերեն բույր կառնին,
Զառ Մանթաշի թև ու թռչունք
Իմ բլբուլեն ձեն կառնին,
Իմ վարդ սերեն ձեն կառնին։
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ։

Հե՜յ ջան, հա ջա՜ն, ցողն ու ակունք
Սրտիս խորքեն ծին կառնին.
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, Արագած,
Բարձր սար, հով-զով սար։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)