փակել փակել

Մօդըդ նըստողըն կու հարբի դուն բանգ ու բօզա իս ազիզ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Մօդըդ նըստողըն կու հարբի՝ դուն բանգ ու բօզա իս, ա՛զիզ,
Դիվանա Փահլուլ կու շինիս տեսնողին՝ ազա իս, ա՛զիզ,
Ինչ տիղ կու՚լիս շընուք կու տաս՝ մէջլիսի մազա իս, ա՛զիզ․
Մազէն մէ սահաթ լաւ կու՚լի, դուն համան թազա իս, ա՛զիզ։

Մէ խօսքըդ հանց շաքար քաղցըր, մէ խօսքըդ վառ՝ քուրա-քուրա,
Մէ նըմանըդ ռաշի նըման, մէ նըմանըդ՝ ջուրա-ջուրա․
Մարգարիտով լիքըն կալ իս, սադափնիրըդ թուրա-թուրա․
Էրծաթէ կողպէքով կողպած, դուն օսկէ ռազա իս, ա՛զիզ։

Էրեսըդ առվուտվան արիվ՝ քանի կ՚էհայ, կու զարգանայ․
Թագաւուրի քարխանի զա՛ր՝ ծառըն ծառէն չի թարգանայ․
Թէ սուչ ունենամ՝ սըպա՛նէ, թէ չէ նըհախ մի՛ բարգանայ․
Մէ ձեռըդ՝ ջուր, մէ ձեռդ՝ արուն, ջալլաթի ջազա իս, ա՛զիզ։

Տեսնողըն նաղշըդ կու տընդղէ էն թօվուզի բըմբուլի պէս․
Ձընի տակէն նուր դուս էկած, արիվ դիբած սընբուլի պէս․
Թո՛ւղ վըրէդ լալով պըտուտ գամ, վարդի կարօտ բըլբուլի պէս․
Դուն ինձնից շուտով մի՛ թըռչի՝ շավարդան-բազա իս, ա՛զիզ։

Էշխէմէդ հիւանդացիլ իմ․ վո՛ւնց զարար, վո՛ւնց շահ ին ասում․
Հէքիմնիրըս ափսուսում ին, ծընգան տալով վա՜յ ին ասում․
Կանչողըս դարդակ է գընում․ «Ա՜խ, Սա՛յաթ-Նովա» ին ասում․
Թաք դուն տիս գաս, վիր կու կէնամ․ թէ սազիս սազա իս, ա՛զիզ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)