փակել փակել

Հեյ մարալ աղջիկ

Խոսք: Ս․ Երեմյան
Երաժշտություն: Նիկոլ Գալանտերյան
Հե՜յ, մարալ աղջիկ,
Հե՜յ, ջեյրան աղջիկ.
Մեռնեմ լուսնակ
Լուս պատկերիդ,
Մատաղ լինեմ
Խունջիկ-մունջիկ
Չինար բոյիդ։

Ա՜խ, արի, յար ջան,
Դու իմ մարալ ջան,
Կապույտ աչքով,
Ա՜յ ծով աչքով,
Ջա՜ն, իմ լուսնակ,
Ես՝ քո սոխակ,
Դու՝ իմ ալ-վարդ։

Դե, արի, յար ջան,
Քո կյանքին մատաղ,
Ա՜խ, իմ սիրտը
Էշխիդ հրով
Ջա՜ն, վառում ես,
Հոգիս հուզում,
Խելքս տանում։

Դե՛, ասա՛, ջեյրան,
Ես ո՞նց դիմանամ
Էս ծով դարդիս.
Մի ճար արա,
Հոգուդ մատաղ,
Կրակ սրտիս,
Էս սար ցավիս։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)