փակել փակել

Յար մազերդ վարդաջրով ․․․

Խոսք: Թուրաբ Դադա
Երաժշտություն: Թուրաբ Դադա
Յա՛ր, մազերդ վարդաջրով
Շաղե նազերով, նազերով.
Փըռիր դալ գյառդանիդ վրա,
Հյուսե նազերով, նազերով։

Յարս քնեն երբ որ զարթնի,
Ծով-ծով աչերը կթարթի.
Գնանք բաղը՝ կարմիր վարդի,
Քաղե նազերով, նազերով։

Յա՛ր, քանդեցիր սրտիս սունը,
Կտրեցիր աչքերիս քունը.
Ինձի վառեց դեմքիդ գունը,
Դաղե նազերով, նազերով։

Թուրաբ-Դադի դարդերն է ծով,
Սևդադ ինձնեն կպահես հով.
Քել արե երթանք քովե-քով,
Վառե նազերով, նազերով։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)