փակել փակել

Դու իմ հպարտ հայ աղջիկ

Խոսք: Գ․ Բորյան
Երաժշտություն: Գևորգ Արմենյան
Ճամփի միջին կանգնել եմ,
Կանգնել եմ, մոլորվել եմ,
Շորորալեն դու անցար,
Անցար, էլ ետ չդարձար։

	Արի, արի նազով աղջիկ,
	Եղնիկ դու մեր սարերի,
	Ախ, իզուր, իզուր մի տանջիր,
	Դու իմ հպարտ հայ աղջիկ։

Ոչ գնում ես, ոչ գալիս,
Ոչ էլ բարև ես տալիս,
Բայց աչքերիդ սև ծովում
Ում պատկերն է շողշողում։

	Արի, արի նազով աղջիկ,
	Եղնիկ դու մեր սարերի,
	Ախ, իզուր, իզուր մի տանջիր,
	Դու իմ հպարտ հայ աղջիկ։

Գիշեր է զով լուսնկա,
Այս աստղերը մեզ վկա
Ուր էլ գնաս, ետ կգաս,
Իմն ես, իմն էլ կմնաս։

	Արի, արի նազով աղջիկ,
	Եղնիկ դու մեր սարերի,
	Ախ, իզուր, իզուր մի տանջիր,
	Դու իմ հպարտ հայ աղջիկ։