փակել փակել

Հայրենիքիս

Խոսք: Ավետիք Իսահակյան
Երաժշտություն: Ռ․ Ստեփանյան
Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ
Ցորեն արտով ծփո՜ւն։

Կանչում ես ինձ լուսաբարբառ
Քո սիրազեղ կոչով,
Դեմքդ եմ տեսնում նոր ու պայծառ
Քո հնագեղ ոճով։

վառ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու, հավերժո՛ղ իմ Հայաստան,
Անուն քա՜ղցր ու վսեմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)