փակել փակել

Ի դիմաց բյուլբյուլի առ վարդին

Խոսք: Շիրին
Երաժշտություն: Շիրին
Բացվիր նազելի վարդ, ահա գարնան ժամանակ է,
Քո բացվելու համար բոլոր աշխարհը փափագ է,
Բյուլբյուլը տառապյալ՝ բավ է այսքան եղանակե,
Պարտիզպանը սուգ նստլալ է, բուրաստանը փակ է,
Անքակ սիրովդ խղճալին, մինչ ե՞րբ աղաղակե,
Բյուլբյուլի քո մոտ կարդալը դիփ սիրո նամակ է,
Բացվիր, քո հոգին սոխակի շնչին հպատակ է։

Սարերը նորոգվեց, վասըն է՞ր չես բաց էլել դու,
Ծաղկով բաղը լըցվեց, վասըն է՞ր չես բաց էլել դու,
Համասփյուռը բացվեց, վասըն է՞ր չես բաք էլել դու
Շուշանը տարածվեց, վասըն է՞ր չես բաց էլել դու,
Գարնան դուռը գոցվեց, վասըն է՞ր չես բաց էլել դու,
Բացվիր, իմ անուշ, քեզանում այդ ի՞նչ նպատակ է։

Վարդ բարբառելով, խղճալի կյանքը սրա մաշվեց,
Սուսեր սիրովդ՝ համարյա՝ կենաց ծառը տաշվեց,
Հույսը վերացավ, սրտի էլած արյունը քաշվեց,
Կիզող կարոտով իր բոլոր ստամոքսը խաշվեց,
Քո թարշամելն մինչ քո նորոգման օրը հաշվեց,
Բայց վա՜յ սրա աշխատանցը՝ զուր սիրո տակ է։

Բացվիր, նկատիր բյուլբյուլի տասն և մեկ ամիսը,
Խավար մի փոխիր խղճալու բոլոր բարի լիսը,
Էդպես մի անիլ, Վարդուհի, անցնում է մայիսը,
Ցույց տուր տերևըդ՝ ահավասիկ մերձ է հունիսը,
Խղճա Արամիս, ով դու Արմավիրա դիսը,
Հայաստանդ ամպի տակին առանց արեգակ է։

Բացվիր դու շուտով՝ մեկ փոքր հույս տուր սիրահարիս,
Ազնիվ սիրովդ մի չարչարիլ զուր սիրահարիս,
Մերթ արտասվալից, մերթ ճարակտուր սիրահարիս,
Տուր արշալույսին միջովը մեկ լուր սիրահարիս,
Ընթերցաբանող չը լինի, ասես, կույր սիրահարիս
Սյավ բաղդը, Շիրին, բյուլբյուլի վարդին օրինակ է։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)