փակել փակել

Արմէն Ղազարեանի հիշատակին (Դժոխք կամ Հրայր)

Խոսք:
Երաժշտություն:
Գերեզմանիս թող արձանին վերայ,
Գրեն, յաղթութիւն, թէ՝ կոթող է սա,
Թող տեսնէ Հայաստան, թող կարդան հայ քաջեր,
Տեսնեն իրենց ընկեր։
Նահատակ է պառկեր,
Ծոց Հայաստանին։

Անձնուէր եւ քաջ Ղազարեանի պէս,
Ցուցնեն գերեզման քաջ Արմէնի պէս,
Գալարին աղիքներ, թափեն գաղջ արցունքներ
Տեսնեն զիրենց ընկեր
Նահատակ է պառկեր,
Ծոց Հայաստանի։

Յուսով եմ կընքած աչացս վերջին քուն,
Տեսնայ Հայաստան իւր ազատութիւն,
Իմ գերեզմանիս քով թող կայնին ու ձայնեն,
Ահա ազատութիւն,
Ահա փրկութիւն,
Քաղցր Հայաստանի։

Հանգչին ոսկորներ մէջ իմ տապանին,
Տեսնել փրկութիւն Մայր Հայաստանին,
Այն օրն թող կնքեն իմ գերեզմանիս վէմ,
Ազատ դրօշակներով,
Հայ զինուորներով,
Ու քահաներով։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)