փակել փակել

Ջան գյուլում

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Ծառիս տակը մանիշակ,
Ջա՛ն, գյուլո՚ւմ, ջա՛ն, ջա՛ն,
Իմ յարը քանց քեզ չիչակ,
Ջա՛ն, ծաղի՛կ, ջա՛ն, ջա՛ն։

Սարի թրթնջուկ թազա,
Մեղր ու կարագ քեզ մազա.
Ինձ պես նազանի աղջիկ
Քեզ պես տղին ո՞նց սազա։

Նախրատափին խնկի ծառ,
Խնձոր գցեմ՝ արի տար,
Ուրբաթ-շաբաթ քեզ մնա,
Լույս կիրակի արի տար։

Մեր տան առաջին դարան,
Աղջկերք եկան՝ ետ դառան.
Բուռս տարա, որ բռնեմ,
Շարած մարգարիտ դառան։

Ա՛յ տղա, բաղի միջին,
Ոտներդ շաղի միջին.
Կանչի, կանչելուդ մեռնեմ,
Ես եմ քո խաղի միջին։

Մեր տան ետևը մառան,
Տղերքն եկան՝ ետ դառան.
Զեռս տարա, թե բռնեմ,
Դիփ լալ ու մարջան դառան

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Բոխչես ծալեծալ կուզեմ.
Երբ որ յարիս տուն երթամ,
Գոտի, քիրման շալ կուզեմ։

Ամպել ա, տուն չի գալի,
Մթնել ա, տուն չի գալի,
Էս անտեր բարձի վրա
Առանց յար քուն չի գալի։

Արխալուղս կարել եմ,
Ոսկե կոճակ շարել եմ,
Նանի՛ ջան, դարդ մի՜ անի,
Ես սիրածս ճարել եմ։

Բարդի ծառը բարձր ա,
Սիրած յարը քաղցր ա.
Գնամ, մորս հարցընեմ,
Թե որ չտան՝ փախցըրա՜։

Կանգնել ես բարձր հովին,
Փռփռան դոշիդ մովին,
Էրնեկ ծոցդ քնողին,
Շամամ կուրծքդ գրկողին։

Ես լիաստղ եմ երկնքին,
Շողքս տված գետնքին.
Դեռ շատ կարոտ ման կգան
Էս իմ սև աչք, կեռ ունքին։

Ծառի տակը հով քամի,
Քյանքյուլդ քամին տանի,
Բա դու սարում ու ձորում՝
Իմ քունը ո՞նց կտանի։

Ծիրան եմ քաղել նուշը,
Պտղընցիս վարդի փուշը։
Փունջ կապեմ, ախպորս տամ,
Պաչ անեմ կարմիր թուշը։

Հա՜, դենը գնա, գնա,
Մեջքիդ քիրմեն ետ գնա,
Դեսն արի, թուշդ պաչեմ,
Ունքամեջդ ետ գնա։

Չափարի տակ չափ կտամ,
Քիսով ոսկի թափ կտամ,
Էս իմ պզտիկ տեղովս
Քեզ պես շատին խաբ կտամ։

Չիթ եմ հագել՝ սազով ա,
Գլխիս մազը գազով ա.
Հալբաթ ես էլ նազ կանեմ,
Երբ որ յարս նազով ա։

Պուճո՛ւր աղջիկ, լա՛վ աղջիկ,
Դու ինձ համար ցավ, աղջի՛կ,
Ես քեզ թաքուն սիրեցի,
Էս ո՞վ արավ չավ, աղջի՛կ։

Սարերի սինձն ի՞նչ կանեմ,
Կաթով ապուրն ի՞նչ կանեմ,
Թող իմ սիրածն ինձի տան,
Ոսկի, արծաթն ի՞նչ կանեմ։

Աղջի՛, գնանք մեր բաղը,
Պոկեմ շամամիդ թաղը,
Էդ երեսիդ շափաղը
Հանել ա սրտիս դաղը։

Սարերումը տուն ունեմ,
Միջին ոսկի սուն ունեմ,
Ա՛յ տղա, դու քիչ խոսա,
Քեզ պես հազար շուն ունեմ։

Կանգնել ես, կանչում էլ չես.
Բոյիցդ ամաչում էլ չես,
Եկա, կշտովդ անցա,
Տեր ես՝ ճանաչում էլ չես։