փակել փակել

Ժամանակ հայոց

Խոսք: Հովհաննես Միրզա Վանանդեցի
Երաժշտություն:
Կար ժամանակ, որ եւ Հայերն,
Արքայ իշխող ունէին․
Եւ զինավառ անթիւ զօրքեր,
Իւրեանց երկրում շատ կային։

Կար ժամանակ որ եւ նոքա,
Նման ծաղկած ազգերի․
Զարդարելով աշխարհ Հայկայ,
Փայլում էին անուանի։

Բայց այժմ անտէր, անթագաւոր,
Գերի․ ծառայ ցաւագին․
Այս տեղ այն տեղ խիստ չքաւոր,
Չարչարւում են գլխովին։

Այժմ նոքա անմխիթար,
Հայրենիքից զրկուելով․
Վա՜յ են կանչում թշուառաբար,
Հալածանքներ կրելով։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)