փակել փակել

Վարդ եմ քաղել

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Վարդ եմ քաղել մաղերով,
	Ջա՜ն, յարո՛ ջան,
Վեր եմ դրել շաղերով,
	Ջա՜ն, յարո՛ ջան.
Տեսնեմ յարս գալիս է,
	Ջա՜ն, յարո՛ ջան,
Առաջ գնամ տաղերով։
	Ջա՜ն, յարո՛ ջան,
	Ջա՜ն, Մարո՛ ջան,
	Ես սիրել եմ,
	Ես կառնեմ։

Մի յար ունեմ՝ ալ վարդ է,
	Ջա՜ն, յարո՛ ջան.
Վարդ չի, գլխիս մի դարդ է,
	Ջա՜ն, յարո՛ ջան.
Ուժեղների կողքին էլ
	Ջա՜ն, յարո՛ ջան,
Ամենից ուժով մարդն է։
	Ջա՜ն, յարո՛ ջան,
	Ջա՜ն, Մարո՛ ջան,
	Ես սիրել եմ,
	Ես կառնեմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)