փակել փակել

Դու ինչպես մի աստղ

Խոսք: Գ․ Բանդուրյան
Երաժշտություն: Ռոբերտ Ամիրխանյան
Ինչ-որ մի լույս ցոլցլաց երազիս մութ խորքում,
Զարթնեց մի այրող կարոտ իմ հոգում։
Վեր թռա ես գիշերվա կեսին,
Դու եկար ինչպես տեսիլ․․․

Ինձ փարվեցիր զղջումով ու իջար դու ծունկի,
Շողաց մի մոլոր կաթիլ արցունքի։
Սիրտդ լի էր զղջումով մի լուռ,
Ինձ տվիր անուշ մրմուռ։

Քեզ գրկեցի ներումով ու համբույր բաշխեցի,
Բայց դու մի աստղի նման մարեցիր,
Եվ ընկար ցած երկնքից սիրուս,
Ինձ թողած ինչ-որ մի հյուս․․․