փակել փակել

Առ ազգս

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ազգ իմ, որքան նկուն մնաս,
Սիրտս քեզանից չի զատվի,
Հազար տեսակ չարչարանք տաս,
Սիրտս քեզանից չի զատվի։

Քեզ չեմ մոռանա  հավիտյան,
Հարազատ մայր իմ Հայաստան,
Թեկուզ դրախտն  էլ ինձի  տան,
Սիրտս քեզանից չի  զատվի։

Քեզանով եմ ես  երջանիկ,
Իմ սիրելի,  իմ  անուշիկ,
Ծոցիդ մեջը հանգչիմ,  մայրիկ,
Սիրտս քեզանից չի զատվի։

Ջիվանին  եմ, քեզ բարեկամ,
Քանի ողջ եմ, ամենայն ժամ,
Հարստության էլ տեր  դառնամ,
Սիրտս քեզանից չի զատվի։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)