փակել փակել

Շեքի

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ով վարդ արևելյան, բույս կենդանության,
Խրախույս մարդկության, ցույց տուր քո տերև.,
Կսպասե քո գարնան ծառա և իշխան,
Քեզնից մարդիկ համայն խնդրում են պարգև։

Սոխակ սիրաբանդ է երգիչ տանըդ,
Խնդրում է արժանդ, լուս բուրաստանդ,
Կանչե այգեպանդ, ուղղե շրջանդ,
Բաց քո պատուհանդ, թող ծագե արև։

Հերիք մնաս տխմար, մարդկանց անհարմար,
Եղիր շքեղ գոհար, քանի կաս դալար,
Ճարե նոր գաղափար, մի մնար խավար,
Աչքերդ արա ղամբար, չմնա կեղև։

Սոխակին հավանող, միշտ ծափ հարկանող,
Քեզի կույս պահպանող և քաջ անվանող,
Ագռավին սպանող, մոտը չտանող,
Լեր դարուս նմանող, գտիր նորաձև։

Ջիվանուս խրատես և համեմատ ես,
Որ անուն հաստատես, վերքս փարատես,
Կյանքիս հարազատ ես, բույս անարատ ես,
Նորատունկ արմատ ես, քեզ պետք է անձրև։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)