փակել փակել

Հրաժեշտի երգ

Խոսք: Սարմեն (Արմենակ Սարգսյան)
Երաժշտություն: Ռ․ Աթայան
Մնաք բարո՜վ, մա՛յր Արագած,
Առո՛ւ, աղբյո՛ւր կարկաչուն,
Մնաք բարո՜վ, սարե՛ր ծաղկած...
Հայրենիքն է ինձ կանչում։

Մնաք բարով, մա՛յր իմ անգին,
Իմ եղբայրնե՛ր, իմ քույրե՛ր,
Ես կգնամ, Հայրենիքիս
Ծով ուժերս տամ նվեր։

Մնաք բարո՜վ, հայրենի՛ տուն
Եվ Մասիսնե՚ր մեր անմահ,
Սպասեցեք դուք ձեր որդուն.
Հւսղթանակով նա կգա։

Հերոսական ահեղ մարտից
Հաղթանակով տուն կգա։
Անաք բարո՛վ, մնաք բարո՛վ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)