փակել փակել

Աշխարհըս մէ փանջարա է թաղիրումէն բէզարիլ իմ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Աշխարհըս մէ փանջարա է․ թաղիրումէն բէզարիլ իմ,
Մըտիկ տըվողըն կու խուցվի․ դաղիրումէն բէզարիլ իմ․
Էրեգ լաւ էր, կանց վուր էսօր․ վաղիրումէն բէզարիլ իմ․
Մարդ համաշա մէ՛կ չի ըլի․ խաղիրումէն բէզարիլ իմ։

Դօվլաթըն էյթիբար չունէ, յիփոր կ՚էրթայ իր շըքարով,
Լաւ մարդն էն է՝ գլուխըն պահէ աշխարհումըս էյթիբարով․
Աշխարհըս միզ մընալու չէ՝ իմաստնասիրաց խաբարով,
Գ՚ուզիմ թըռչի բըլբուլի պէս․ բաղիրումէն բէզարիլ իմ։

Ո՞վ կ՚օսէ, թէ՝ յիս կու ապրիմ առուտէմէն ինչրու մուտըն․
Աստըձու ձեռումըն հիշտ է մարդու աշխարհք ելումուտըն․
Ղուրթս է՛նդուր ճանփայ չէ գընում՝ շատացիլ է խալխի սուտըն․
Քըսա՛նըն՝ մէ՛ ղուլ չին պահում․ աղիրումէն բէզարիլ իմ։

Աշխարհըս միզ մընալու չէ, քանի նըստինք զօղ ու սափին․
Հում կաթնակի՛ր՝ Աթամի զա՛թ, նա՛լաթ ըլի էդ քու բափին․
Հանփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին,
Դօստիրըս դուշման ին դառի․ եաղիրումէն բէզարիլ իմ։

Սայաթ-Նովէն ասաց՝ դարդըս կանց մէ ճարըն շատացիլ է․
Չունիմ վաղվան քաղցըր փառքըս, հիմի դարըն շատացիլ է․
Բըլբուլի պէս է՛նդուր գուլամ՝ վարդիս խարըն շատացիլ է․
Չին թողնում վախտին բացվիլու․ քաղիրումէն բէզարիլ իմ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)