փակել փակել

Շատ մարդ կօսէ յիս եարիմէն հասրաթ իմ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Շատ մարդ կ՚օսէ՝ յիս եարիմէն հասրաթ իմ՝
Լէյլի-Մէջլումն էլ չէ էլի էս հալով․
Մարդ պիտի համաշա բերանըդ տընդղէ․
Խօսք իս ասում առակաւուր-մասալով։

Լիզուդ քաղցըր ունիս՝ շաքար ու շարթին․
Մազիրըդ ռեհան է՝ փաթըթած վարդին,
Քի զարդարած տեսնիմ հիդ ծաղկազարդին՝
Հագիլ ըլիս զար-զարբաբըն՝ խաս ալով։

Եա՛ ինձի կորցըրէք, եա՛ մէ բան արէք,
Խըփե՛ցէք, մէ տիղըս մէ նըշա՛ն արէք,
Թէգուզ էստու համա քարա՛սպան արէք՝
Չիմ կըշտանում գօզալի հիդ խօսալով։

Աջաբ վո՞ւնց դիմանամ յիս էսչափ դարին,
Աչքէմէս արտասունք դուս գուքայ արին,
Օրըն իր շաբաթով կարօտ իմ եարին,
Վունցոր ղարիբ բըլբուլ՝ վարդին տիսալով։

Խիլքըս տարաւ՝ ջադուքարին չի՛մ տեսի․
Բէմուրվաթին, բէիղրարին չի՛մ տեսի․
Սայաթ-Նովէն ասաց՝ եարին չի՛մ տեսի․
Ման իմ գալի՝ արտասունքըս հուսալով։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)