փակել փակել

Սարերի հովին մեռնեմ

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հ․ Բադալյան
Սարերի հովին մեռնեմ,
Հովին մեռնեմ, հովին մեռնեմ,
Իմ յարի բոյին մեռնեմ,
Բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ։

Կայնել եմ՝ գալ չեմ կարող,
Գալ չեմ կարող, գալ չեմ կարող,
Լցվել եմ՝ լալ չեմ կարող,
Լալ չեմ կարող, լալ չեմ կարող,
Մի տարի է չեմ տեսել,
Տեսնողի, յա՛ր, աչքին մեռնեմ։

Գետերը ջուր չեն բերում,
Քեզանից լուր չեն բերում,
Չըլնի՞ սերդ սառել է,
Քո սերը, յա՛ր, զուր չեն բերում։

Կայնել եմ՝ գալ չեմ կարող,
Գալ չեմ կարող, գալ չեմ կարող,
Լցվել եմ՝ լալ չեմ կարող,
Լալ չեմ կարող, լալ չեմ կարող,
Մի տարի է չեմ տեսել,
Տեսնողի, յա՛ր, աչքին մեռնեմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)