փակել փակել

Իմ Սյունիքի թուխ հարսեր

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Խինդ կա գինում, ձեր քամած, իմ Սյունիքի թուխ հարսեր,
Ժպիտներով ձեր բարի վառվռում եք հանց վարդեր,
Յարս էլ ձեզ պես սիրուն է, աստղը վառ է, սիրուն է,
Թափանցիկ եք լույսի պես, այ թուխ աչքեր, թուխ վարսեր:

	Աստղերից հուր առնելով
	Արևներ եք դուք վառել,
	Արեգնային պատկերով
	Երկնքին էլ շող արել,
	Իմ Սյունիքի թուխ հարսեր:

Գինեթաթախ շուրթերով, սիրո դռներ եք բացում,
Խոսեցնող հուր գինին ծով ծիծաղով մատուցում,
Ձեր մատներից ծործորող փարչի գինով խենթանամ
Ձեր լեռները միշտ գովեմ, ձեզ արարող աստծուն:

Գինին փարչում հարբել է, ձեր պակերով լուսնկա,
Աշոտն ասաց՝ այ հարսեր, փարչն էլ սիրուց կզնգա
Դարերի հետ կխոսի էս տաղն իմ, ձեզ նվիրած,
Ես կգնամ կարոտով, սերն ու գինին կմնա:

	Աստղերից հուր առնելով
	Արևներ եք դուք վառել,
	Արեգնային պատկերով
	Երկնքին էլ շող արել,
	Իմ Սյունիքի թուխ հարսեր: