փակել փակել

Ծիլ ծիլ

Խոսք: Աթաբեկ Խնկոյան
Երաժշտություն: Ռոմանոս Մելիքյան
Ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ, ծիլա,
Ծի՛լ, ծի՛լ, ոսկիս կցոլա,
Էն արևին շող կտա,
Էն ծաղկանցը ցող կտա,
Կանաչ դաշտի բուրվառն է,
Կարմիր վարդի հոտ կտա։

Ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ, ծիլա,
Ծի՛լ, ծի՛լ, ոսկիս կցոլա,
Էսպես անուշ երեխա
Սեր ու ծիծաղ շաղ կտա,
Ալար-դալար կռներով
Կոտրած սրտիս սյուն կտա։
Ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ, ծիլա,
Ծիլ, ծիլ, ոսկիս կցոլա,
Ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)