փակել փակել

Խան բաջի

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Երթանք կալը, բռնենք պարը,
	Խան բաջի,
Թող չիմանա քո գիժ տալը,
	Խան բաջի,
Դու խորոտ ես, քանց քո տալը,
	Խան բաջի։

Ուսիդ շալը, ծնկիդ ծալը,
	Խան բաջի,
Երթանք կալը, ցույց տուր խալը,
	Խան բաջի,
Դու խորոտ ես, քանց քո տալը,
	Խան բաջի։

Երթանք բաղը, բռնենք խաղը,
	Խան բաջի,
Քաղենք բարը, թողնենք թաղը,
	Խան բաջի,
Դու խորոտ ես, քանց քո տալը,
	Խան բաջի։

Երթանք ձորը, բռնենք լորը,
	Խան բաջի,
Փեշքեշ տանենք քո ախպորը,
	Խան բաջի,
Դու խորոտ ես, քանց քո տալը,
	Խան բաջի։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)