փակել փակել

Դիբա ու ենգիդունիա զարբաբ ու զար իս գովելի

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զար իս, գովե՛լի․
Հընդու դիարէմէն էկած զար-ղալամքար իս, գովե՛լի․
Շատ սօվդաքար քիզ կու պըտռէ՝ դուն անգին քար իս, գովե՛լի․
Անտակ ծովի միջէն հանած անգին գովհար իս, գովե՛լի։

Յիփ դու բաղչէն սէյրան կ՚էհաս՝ ծովի նըման գուքայ ալիդ,
Գըլուխըդ պահելով արա՝ նամ չըդիբչի խաթուխալիդ,
Տեսնողըն հէյբաթ կու մընայ էդ քու սիրուն մահ-ջամալիդ,
Աշխարհումըս նուր դուս էկած, թազա նուգբար իս, գովե՛լի։

Արի միզիդ մէ լա՛ւ կացի, ղո՛ւրբան ըլիմ մուրվաթումըն,
Ման էկայ յիրգիր՝ չըտեսայ էդ քու նըման ջուրաթումըն,
Վո՛ւնց Հընդու դիարումըն կայ, վո՛ւնց փըռանգի սուրաթումըն․
Քաշվիլ իս քարգահի մէջըն․ ուրիշ թահար իս, գովե՛լի։

Թարիփըդ դավթար իմ արի, փիլ պիտի, վուր գիրքըն տանէ․
Դուն քու մըտքի հիդ մի՛ էհա, էդ խիալըն սըրտէդ հա՛նէ․
Մէջքըդ հադիդէմէն քաշած սիրմա մավթուլի նըման է,
Աշխարհիս շըվաք իս անում՝ սալբու-չինար իս, գովե՛լի։

Յիս քիզանից չիմ հիռանայ, թէ չըհասնի մահիս վադէն․
Յիփ միռանիմ, շա՛ղ տու վըրէս դաստամազի թիլի շադէն․
Հէնչաք ըլի՝ ո՛ւրախ կէնաս․ Սայաթ-Նովէն առնէ ղադէն․
Շատ մարդ կ՚օսէ, թէ եար ունիմ, դուն ո՛ւրիշ եար իս, գովե՛լի։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)