փակել փակել

Խնկի ծառ

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Մեր դռանը խնկի ծառ,
	Գյուլում ջան,
Ձեր դռանը խնկի ծառ,
	Գյուլում ջան,
Խնկենին ա բերել բար,
	Գյուլում ջան,
Իր խորոտիկ, պզտիկ յար,
	Գյուլում ջան։

Մեր դռանը խնկի ծառ,
Նախշուն բլբուլ վրեն թառ,
Երթար ու գար, շորոր տար,
Սիրուն յարին օրոր տար։

Մեր դռանը խնկի ծառ,
Մարջան բլբուլ վրեն թառ,
Գնար ու գար, շվին տար,
Անուշ յարի թևին տար։

Մեր դռանը խնկի ծառ,
Ոսկի բլբուլ վրեն թառ,
Կարմիր խնձոր հաներ, տար,
Ալվան ծաղիկ տանել տար։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)