փակել փակել

Գաղթականություն

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Տաճկաստանի հայեր, ձեր հոգուն մատաղ,
Միք թողներ, հեռանար մայր Հայաստանը,
Գաղթականությունն է ձեզ մահվան դագաղ,
Կտանի ամենիդ խոր գերեզմանը:

Ահա գաղթողները ձեզի օրինակ,
Ի՞նչ փառք են ստացել, ի՞նչ բարի վիճակ,
Չէ՞ որ ձեր պապերը ունին մի առակ
Լավ է անփորձ մածնից փորձված թանը։

Քնած եք, արթնացեք ու խելք ճարեցեք,
Հանդարտ կեցեք, ձեր դաշտերը վարեցեք,
Օտարի դահլիճից լավ համարեցեք,
Ապագան հիշելով կացեք ձեր տանը։

Այսքան տարի չարչարվեցաք անդադար,
Գուցե թե փրկության շուտ լինի հնար,
Կցանկա երջանիկ օրեր ձեզ համար,
Ձեղի սրտով սիրող աշըգ Ջիվանը։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)